Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2020 թվականի հուլիսի 30-ից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար՝ փոխարինելով այդ պաշտոնից ազատված Տիգրան Ուլիխանյանին, որը կառույցը ղեկավարում էր 2021-ի հունվարի 15-ից: