Պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ Այդ մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ Զաքարյանն այդ մասին հայտնել է երեկ ուղարկած գրությամբ։
Իշխան Զաքարյանը, ով նախորդ գումարումների խորհրդարաններում անդամակցել է «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան», «Ծառուկյան» խմբակցություններին, այսուհետ կգործի որպես անկախ պատգամավոր։