«Մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով». ՊՆ-ն հայտնում է ճանապարհը փակած ցուցարարների պատճառով երեկ վիրավորված զինվորի բուժօգնության ուշացման մասին - RadioVan.fm

Онлайн

«Մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով». ՊՆ-ն հայտնում է ճանապարհը փակած ցուցարարների պատճառով երեկ վիրավորված զինվորի բուժօգնության ուշացման մասին

2021-12-10 10:59 , Общество, 950

«Մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով». ՊՆ-ն հայտնում է ճանապարհը փակած ցուցարարների պատճառով երեկ վիրավորված զինվորի բուժօգնության ուշացման մասին

Վարդենիս-Երևան ճանապարհը փակած մարդկանց պատճառով ադրբեջանական կրակոցներից վնասվածքներ ստացած զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումն ուշացել է։

Այս մասին այսօր տարածած հայտարարությունում նշում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները շուրջ 1,30 ժամ կրակել էին ՀՀ արևելյան դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմից երկու զինծառայող հրազենային թեթև վիրավորում է ստացել։

Պաշտպանական գերատեսչությունն այսօր, ահա, հայտնում է, որ երեկ երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։

«Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։ ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունիցև 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։ Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից»,-ասված է ՊՆ տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть