Նախատեսվում է ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգ - RadioVan.fm

Онлайн

Նախատեսվում է ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգ

2021-12-09 18:53 , Политика, 985

Նախատեսվում է ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2020 թ. մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև համագործակցության զարգացման նպատակներով Կողմերի կողմից ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգ: Համաձայնագրի դրույթներով սահմանվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի համատեղ (միացյալ) կապի համակարգի զարգացման և կատարելագործման համար ընդհանուր տեսակետները, մոտեցումները: Կապի համատեղ համակարգի զարգացման և դրա մարմինների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհուրդը: Համաձայնագրի իրագործման նպատակներով լիազորված մարմինները, փոխադարձ շահերից ելնելով, կարող են փոխանակվել տեղեկատվությամբ: Տեղեկատվության փոխանցումն ու պաշտպանությունն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:

Лента

Рекомендуем посмотреть