«Հայ-Ալմաստ» ընկերություն կստեղծվի, ոլորտում զբաղվածների թիվը կհասցվի 5000-ի, տարեկան կարտահանվի 150 մլն դոլարի ադամանդ - RadioVan.fm

Онлайн

«Հայ-Ալմաստ» ընկերություն կստեղծվի, ոլորտում զբաղվածների թիվը կհասցվի 5000-ի, տարեկան կարտահանվի 150 մլն դոլարի ադամանդ

2021-12-09 16:40 , Экономика, финансы, 2091

«Հայ-Ալմաստ» ընկերություն կստեղծվի, ոլորտում զբաղվածների թիվը կհասցվի 5000-ի, տարեկան կարտահանվի 150 մլն դոլարի ադամանդ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Հայ-Ալմաստ» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշում։ Նպատակն է զարգացնել ՀՀ-ի համար ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործությունը, ապահովել ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով, առաջ մղել ադամանդագործական ընկերությունների արտադրանքը ԵԱՏՄ և երրորդ երկրներում, ոլորտի հետագա զարգացման նպատակով ներգրավել հավելյալ ֆինանսական միջոցներ, ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ ներդնել աշխատանքի նոր ձևաչափեր, ներգրավել ոլորտում ներդրողներ, ինչպես նաև աջակցել նոր ստեղծվող հայկական ընկերություններին։

Ըստ հիմնավորման, այն հնարավորություն կտա առնվազն ադամանդի արտադրության ծավալներ և արտահանումն ավելացնել տարեկան միջին հաշվով 150 մլն ԱՄՆ դոլարի։ Ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000-ի, գործող խոշոր ձեռնարկությունների թիվը՝ 20-25-ի։

Лента

Рекомендуем посмотреть