Բոլոր ադրբեջանցիները վերադարձվել են, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները շարունակվում են․ Մուրադով - RadioVan.fm

Онлайн

Բոլոր ադրբեջանցիները վերադարձվել են, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները շարունակվում են․ Մուրադով

2021-12-09 16:37 , Политика, 1053

Բոլոր ադրբեջանցիները վերադարձվել են, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները շարունակվում են․ Մուրադով

Արցախյան պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցի բոլոր զինծառայողները վերադարձվել են։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նա նշել է, որ ադրբեջանցի գերիների վերադարձը կազմակերպվել է ռուսական խաղաղապահ առաքելության աջակցությամբ, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքներն էլ շարունակվում են։

«Կարծում եմ, այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի, և ռուս խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-գործակալությանն ասել է Մուրադով՝ նշելով, որ, որպես զինվորական՝ հասկանում է, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են ունենում գերության մեջ գտնվելու ընթացքում։

«Ես հիշում եմ առաջին չվերթը, երբ մենք թռանք Բաքու, վերադարձին, երբ վայրէջք կատարեցինք «Էրեբունի» օդակայանում ես տեսա տղաների դեմքերը։ Արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ տուն են վերադարձել»,-պատմել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նրա գնահատմամբ՝ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը խաղաղապահի քաղաքացիական պարտքն է։

Նշենք՝ գեներալ Մուրադովը, թեև խաղաղապահների հրամանատարն էր մինչև 2021 թվականի սեպտեմբերի սկիզբը, այդուամենայնիվ, նա այսօր էլ ակտիվ մասնակցություն ունի գերիների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին։

Лента

Рекомендуем посмотреть