Օլաֆ Շոլց․ Գերմանիան նոր կանցլեր ունի - RadioVan.fm

Онлайн

Օլաֆ Շոլց․ Գերմանիան նոր կանցլեր ունի

2021-12-08 15:13 , Мир, 2180

Օլաֆ Շոլց․ Գերմանիան նոր կանցլեր ունի

Բունդեսթագը գաղտնի քվերակությամբ Գերմանիայի նոր կանցլեր է ընտրել սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին։

Deutsche Welleհաղորդմամբ՝ Շոլցի՝ Գերմանիայի կառավարության նոր ղեկավար դառնալու օգտին քվեարկել է խորհրդարանի 736 անդամից 395-ը։

Քվեարկությունից հետո Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կանցլերի վկայականը հանդիսավորությամբ հանձնել է Շոլցին, ով արարողությունից հետո մեկնել է Բունդեսթագ, որտեղ նախատեսված է կանցլերի և նորանշանակ նախարարների երդմնակալության արարողությունը:

Նշենք՝ Օլաֆ Շոլցը Գերմանիայի կանցլերի պաշտոնում փոխարինեց 16 տարի անընդմեջ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը ղեկավարած Անգելա Մերկելին։

Лента

Рекомендуем посмотреть