Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Մարտունի քաղաքի հարակից տարածքում մասնակցել է հերոս հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:
«Նրանց սխրանքն ու նվիրումն անգնահատելի են, իսկտղաների` ապրողներիս թողած պատգամը մեզ վերագտնելն ու քաջերի պաշտպանած Հայրենիքում հարատևելն է։
Խոնարհումս...»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ: