Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կբողոքարկի Աբովյան խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մամինների (ՏԻՄ)՝ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրության արդյունքները։
Նշենք՝ Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է, ամենաշատ ձայները՝ շուրջ 46 տոկոս, ստացել է «Բարգավաճ Հայաստան»-ը։
«Հարգելինե՛րս,
Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, և վերլուծելով նաև տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ Քաղաքացիական պայմանագիրը 29-րդ Ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի։
Շնորհակալություն»,-գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվել են մեծամասնական ընտրակարգովհերթական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնել է, որ կուսակցությունների,կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում գրանցվել են 4190 թեկնածուներ, կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր:
ԿԸՀ-ից հայտնել էին, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել մինչև դեկտեմբերի 07-ը՝ ժամը 11.00-ն:
Տեղեկացվել է, որ սահմանված ժամկետումընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 67 դիմումներ ենստացվելթվով 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 67 տեղամասերում: