Հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին. Միրզոյանը՝ Դոուլի մահվան կապակցությամբ - RadioVan.fm

Онлайн

Հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին. Միրզոյանը՝ Դոուլի մահվան կապակցությամբ

2021-12-07 19:43 , Политика, 1549

Հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին. Միրզոյանը՝ Դոուլի մահվան կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ նախկին սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Ռոբերտ Ջոզեֆ (Բոբ) Դոուլի մահվան կապակցությամբ Tweeter-ում գրառում է կատարել։

«Դեկտեմբերի 5-ին հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին։ Սենատոր Դոուլը ոչ միայն մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, այլև խիզախորեն պաշտպանել է մեր ժողովրդի՝ արդարության ձգտումը։ Նրա ընտանիքի և ընկերների հետ միասին հարգում ենք Բոբ Դոուլի հիշատակը»,-մասնավորապես գրել է նախարար Միրզոյանը։

Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ 98 տարեկանում կյանքից հեռացել է Ամերիկայի նախկին սենատոր,1996-ին նախագահության թեկնածու Բոբ (Ռոբերտ) Դոուլը։

Հանրապետական Դոուլը առաջիններից էր, որ Վաշինգտոնում նախորդ դարի 80-ականներին լոբբիստական ակտիվ գործունեություն է ծավալել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով։ Դոուլը 1995-1996 թթ․ ընդգրկվել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում՝ պաշտպանելով Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին և Արցախին ֆինանսական օժանդակություն ցույց տալու վերաբերյալ տարբեր օրինագծեր:

Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում երկարամյա աշխատանքի համար ամերիկացի քաղաքական գործիչն արժանացել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) բարձրագույն պարգևների: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2019թ․ հուլիսի 11-ի հրամանագրով էլ Դոուլը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Лента

Рекомендуем посмотреть