Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) պաշտոնական կայքի հրապարակումից տեղեկանում ենք, որ մարդասիրական օգնությունը նախօրեին հավաքվել է Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ-ի Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի բեռնատարներով հասցվել է Ստեփանակերտ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի խոսնակ Ռուսլան Իվանովի փոխանցմամբ՝ հումանիտար օգնության բեռում մանկապարտեզների համար գույք, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ են, ինչպես նաև ամանորյա նվերներ են 5 հազար երեխայի համար, ևս 5 հազար էլ նախատեսված է տեղափոխել դեկտեմբերի 9-ին։