Նանսենի նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2021 թ. դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Նանսենի նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) փոխանցմամբ՝ փոփոխության արդյունքում Նանսենի նրբանցքի Սաֆարյան և Նանսենի փողոցների հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սաֆարյան փողոցից դեպի Նանսենի փողոց ուղղությամբ: