«Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրով մինչև 2022 թվականի տարեվերջ կստեղծվեն ոչ հիմնական շինություններում ապրող մարդկանց խնդրի լուծման իրավական հիմքերը. 2023 թվականից արդեն կանցնենք գործնական քայլերի»,-այդ մասին ՀՀ կառավարության հրապարակած հարցազրույցում ասաց Քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը՝ նշելով, որ բնակարանային ապահովման պետական վերջին ծրագրով 5419 անօթևան ընտանիքի բնակարանի հարցը լուծվել է։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
33 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյանին, ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները՝ ընդգրկելով ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերիչ երկրաշարժը խլեց ավելի քան 25000 մարդու կյանք, անօթեւան դարձրեց 514 հազար մարդու, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան մոտ 20000-ը: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից՝ զոհված կամ կենդանի, հանվեց ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվեց 12500-ը: Աղետից տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ:
Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, 170 արդյունաբերական ձեռնարկություն դադարեց գործել, մեծ վնասներ հասցվեց նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ: Հետո արդեն Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հրապարակեց նման մեծ վնասների պատճառները՝ Հանրապետության ողջ տարածքում թերագնահատված էր սեյսմիկ վտանգը, քանի որ մասնագետների կողմից այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալլ և դա այն դեպքում, երբ 1988թ երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալլ, խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները: