«Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՏԻՄ ընտրությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

2021-12-07 14:38 , Политика, 970

«Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայաստանյան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմիններիընտրություններին, գնահատանքի է արժանի նաև Հայաստանի՝ ժողովրդավարական ուղուն հետևելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը։ Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։ Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և եղել են լավ կազմակերպված: Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը և տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը։ Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։ Մինչ մենք աշխատում ենք կատարելագործելու մեր իսկ ժողովրդավարությունը, մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին և ակնկալում ենք ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»։

Лента

Рекомендуем посмотреть