Գերիները պահվում են քաղաքական նկատառումներով, նրանց անհապաղ վերադարձն անհրաժեշտություն է․ Թաթոյանը՝ Ֆրանսիայի օմբուդսմենին - RadioVan.fm

Онлайн

Գերիները պահվում են քաղաքական նկատառումներով, նրանց անհապաղ վերադարձն անհրաժեշտություն է․ Թաթոյանը՝ Ֆրանսիայի օմբուդսմենին

2021-12-07 14:36 , Право, 1164

Գերիները պահվում են քաղաքական նկատառումներով, նրանց անհապաղ վերադարձն անհրաժեշտություն է․ Թաթոյանը՝ Ֆրանսիայի օմբուդսմենին

Երեկ Փարիզում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հանդիպել է գործընկերոջ՝ Ֆրանսիայի իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ։

Պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին, տեղեկացրել է, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։

«Առանձին անդրադարձ է կատարել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցին։

Շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականություն է տարածումև ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո»,-փոխանցում են Թաթոյանի աշխատակազմից՝ հավելելով, որ քննարկվել են նաև COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները մարդկանց վրա, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցեր։

Лента

Рекомендуем посмотреть