ՀՀ-ում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ․ ՀՎԿԱԿ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ․ ՀՎԿԱԿ

2021-12-06 16:53 , Общество, 1094

ՀՀ-ում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի  H3N2  ենթատեսակի  վիրուսի  հարուցիչներ․ ՀՎԿԱԿ

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներովպայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։

Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ԱՆ ՀՎԿԱԿ)։

Նշվում է, որ դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակիH3N2ենթատեսակիվիրուսիհարուցիչներ։

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.

◆ Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,

◆ խուսափե՛ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

◆ եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

◆ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,

◆ մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

◆ հագնվե՛ք եղանակին համահունչ,

◆ պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,

◆ օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,

◆ հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,

◆ հետևե՛ք անձնական հիգիենային։

Հիշեցվում է՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով:

Лента

Рекомендуем посмотреть