Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել մեր երկրում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:
Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: