Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) զորամասերից մեկի պահպանության տեղամասում երեկ՝ դեկտեմբերի 5-ին, 21:20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:
Այս մասին երեկ կեսգիշերին տարածած հաղորդագրությամբ հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: