«Եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»․ Փաշինյանի նկատմամբ բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցրած Ա․ Հարությունյանը արդարացվել է - RadioVan.fm

Онлайн

«Եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»․ Փաշինյանի նկատմամբ բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցրած Ա․ Հարությունյանը արդարացվել է

2021-12-03 16:21 , Право, 1737

«Եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»․ Փաշինյանի նկատմամբ բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցրած Ա․ Հարությունյանը արդարացվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցրած «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի գործով արդարացման դատավճիռ է կայացրել։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ քաղաքական գործիչը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա «Youtube» կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տևողությամբ տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր։

Արամ Հարությունյանը, մասնավորապես, տեսաուղերձի ընթացքում նշել է.

«Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի էստեղ, ծնկաչոք ներեղություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երեխայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկ չի կարող էտ մարդու ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

Դատարանն, վճռել է, Արամ Սերգեյի Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Արամ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը՝ չհեռանալու մասին, և նրա կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ու անձնագրային գործարքներ կատարելու արգելքները վերացնել:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան հրապարակվելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

Лента

Рекомендуем посмотреть