Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին՝ արձագանքելով շարժման կողմից ՀՀ նախագահին ուղղված գրավոր դիմումին:
Այդ մասին այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում են նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ անդիպմանը մտքեր են փոխանակվել երկրի առջև ծառացած ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ: Շարժման անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու նկատառումները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։