Ադրբեջանում «Բայրաքթար»-ներով ուսումնամարզական թռիչքներ են իրականացվել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում «Բայրաքթար»-ներով ուսումնամարզական թռիչքներ են իրականացվել

2021-12-02 16:54 , Мир, 782

Ադրբեջանում «Բայրաքթար»-ներով ուսումնամարզական թռիչքներ են իրականացվել

Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել:

Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ ուսումնամարզական թռիչքների ընթացքում, զորքերի այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, իրականացվել է օդային հետախուզություն, որոշվել են պայմանական հակառակորդի ցամաքային կոորդինատները և ոչնչացվել ճշգրիտ հարվածներով։

Ընդգծվում է՝ ԱԹՍ-ների օպերատորները հաջողությամբ կատարել են իրենց մարտական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված ուսումնական պարապմունքներում առաջադրված խնդիրները։

Лента

Рекомендуем посмотреть