Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ միաժամանակ հայտնելով, որ որոշվել է մանուկների համար Հանրապետության հրապարակում տեղադրել երկրի գլխավոր տոնածառը:
Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:
Քաղաքային իշխանությունները նաև հրավերներ կուղարկեն Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցիներին՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ: