Բժշկականը տարածաշրջանում եզակի՝ նյութափոխանակության անալիզատորի շահառու է դարձել - RadioVan.fm

Онлайн

Բժշկականը տարածաշրջանում եզակի՝ նյութափոխանակության անալիզատորի շահառու է դարձել

2021-12-02 15:40 , Образование, 1170

Բժշկականը տարածաշրջանում եզակի՝ նյութափոխանակության անալիզատորի շահառու է դարձել

Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ է շահել, ինչի արդյունքում կդառնա տարածաշրջանում եզակի «Ծովաձի»՝ Seahorse սարքավորման շահառու:

Այդ մասին հայտնում են համալսարանի լրատվական վարչությունից՝ մանրամասնելով, որ նեյրոգիտության լաբորատորիայի կողմից ներկայացված հայտով ձեռք կբերվի Seahorse XFe96 անալիզատոր:

Նշվում է, որ Seahorse XF նյութափոխանակության անալիզատորները իրենց տեսակի մեջ բացառիկ և աշխարհում մինչ այժմ եզակի սարքավորումներն են, որոնք կարող են կենդանի բջիջներում իրական ժամանակում օբյեկտիվ գնահատել նյութափոխանակությունը:

Նորաստեղծ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում սարքավորման օգնությամբ փորձարարական աուտիզմի, Ալցհեյմերի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում գնահատվելու է նյութափոխանակության խանգարման աստիճանը, ինչպես նաև փորձարկվող կենսաբանական ակտիվ նյութերի՝ պոտենցիալ դեղերի նյարդապաշտպան ազդեցությունը ուղեղի տարբեր կառույցներից անջատված նյարդային կուլտուրաներում:

ԵՊՊՀ-ից շեշտում են՝ այդ սարքավորման ձեռքբերմամբ՝ Հայաստանը Ռուսաստանից հետո կդառնա նմանատիպ սարք ունեցող ԱՊՀ երկրորդ պետությունը։

Лента

Рекомендуем посмотреть