Սուբվենցիոն ծրագրերով իրականացված անորակ աշխատանքների համար շինարարները չեն վճարվում․ Սանոսյան - RadioVan.fm

Онлайн

Սուբվենցիոն ծրագրերով իրականացված անորակ աշխատանքների համար շինարարները չեն վճարվում․ Սանոսյան

2021-12-02 15:33 , Политика, 1045

Սուբվենցիոն ծրագրերով իրականացված անորակ աշխատանքների համար շինարարները չեն վճարվում․ Սանոսյան

«Որքանո՞վ ենք համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով ենք իրականացվում»,-կառավարության այսօրվա նիստում հետաքրքրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու վերաբերյալ նախագծի քննարկմանը։

Ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հայտնելով, որ նախարարության համապատասխան աշխատակիցներն այցեր են կատարում շինհրապարակներ, ասել է․

«Ցավոք, կան բավական դեպքեր, երբ հայտնաբերվում են նախագծային, շինարարական թերություններ։ Եթե շինարարներն անհրաժեշտ նորմերը չբավարարեն, ապա չեն վճարվի։ Կան դեպքեր, երբ ներկած խողովակը փորձում են ներկայացնել որպես նոր: Մենք այդպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ և բավական խիստ կվարվենք։ Կան գործեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ է ընդունել»:

Նախարարի խոսքով, եթե շինարարները սահմանված ժամկետում թերությունները չեն շտկում, ապա՝ նախ տուգանվում են ըստ օրերի քանակի, իսկ ընդհանրապես չշտկելու դեպքում՝ չեն վճարվում։

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորել է նաև մարզպետարանների կողմից իրականացվող վերահսկողությունը:

Հավելենք՝ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՀՀ համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2020-2021թթ. իրականացված կամ իրականացման փուլում գտնվող 36 համայնքում 40 ծրագրի համար հատկացվել է 885 մլն 178 հազար դրամ։

Лента

Рекомендуем посмотреть