Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև ընդհանուր լեզու գտնելու հնարավորություն է տեսնում։
«Նայելով ապագային՝ մենք Ադրբեջանի երիտասարդ սերնդի և Հայաստանի երիտասարդ սերնդի միջև ընդհանուր լեզու գտնելու հնարավորություն ենք տեսնում»,-մասնավորապես, ասել է Հաջիևը՝ ելույթ ունենալով Բաքվում «Խաղաղություն հանուն մշակույթի» ֆորումում
Ադրբեջանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցություն են ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների, խաղաղության խթանման գործում մասնագիտացած համաշխարհային ինստիտուտների, ներկայացուցիչներ՝ տեղական պետական մարմիններից և դիվանագիտական կորպուսից։