Զինթոշակառուներին՝ բնակարան գնելու համար անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը շարունակվում է․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Զինթոշակառուներին՝ բնակարան գնելու համար անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը շարունակվում է․ ՊՆ

2021-12-01 16:34 , Политика, 1100

Զինթոշակառուներին՝ բնակարան գնելու համար անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը շարունակվում է․ ՊՆ

Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) տեղեկացնում է՝

ՊՆ համակարգում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով շարունակվում է բնակարան կամ բնակելի տուն գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը:

ՀՀ մարզերում բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ևս մեկ անգամ առաջարկվում է ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հասցե՝ ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • զորացրման հրամանի լուսապատճենը,
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),
  • անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները(բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
  • տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
  • տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման և (կամ) օտարման վերաբերյալ,
  • աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում`համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Պաշտպանական գերատեսչությունից խնդրում ենք փաստաթղթերը ներկայացնելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակ, իսկ փաստաթղթերն առձեռն փոխանցելու հնարավորություն չունեցող զինթոշակառուներին առաջարկվում է դրանք ուղարկել փոստով՝ ք. Երևան, Բաբայան փող. 4 հասցեով:

Лента

Рекомендуем посмотреть