Աշխատողներն այսօրվանից պետք է ՊՇՌ-ի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը ներկայացնեն յուրաքանչյուր 7 օրը մեկ - RadioVan.fm

Онлайн

Աշխատողներն այսօրվանից պետք է ՊՇՌ-ի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը ներկայացնեն յուրաքանչյուր 7 օրը մեկ

2021-12-01 16:27 , Общество, 1425

Աշխատողներն այսօրվանից պետք է ՊՇՌ-ի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը ներկայացնեն  յուրաքանչյուր 7 օրը մեկ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով փոփոխություններ են կատարվել հանրապետությունում կիրառվող սանիտարահամաճակային կանոններում:

Ըստ այդմ, հիմք ընդունելով միջազգային փորձը, սահմանվել է, որ աշխատողները դեկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում COVID-19 հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանի համաձայն՝ աշխատողները մինչ այս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը ներկայացնում էին 14 օրը մեկ։

Лента

Рекомендуем посмотреть