Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Շվեդիա։
Արտգործնախարարության մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով Ստոկհոլմում կգտնվի դեկտեմբերի 1-3-ը, կմասնակցիԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։
Տեղեկացվում է, որ նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: