Չինաստանը ողջունում է ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության պահպանմանը - RadioVan.fm

Онлайн

Չինաստանը ողջունում է ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության պահպանմանը

2021-11-30 18:10 , Политика, 970

Չինաստանը ողջունում է ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության պահպանմանը

«Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական գործընկերներ են Չինաստանի համար և Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ երկու կողմն էլ միմյանց ընդառաջ կգնան, տարաձայնությունները կկարգավորեն երկխոսության և խորհրդակցության եղանակներով և կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը` մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Չինացի դիվանագետը ողջունել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) գործադրած ջանքերն՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ավելի քան 3 ժամ տևած բանակցությունների արդյունքներով ընդունվեց եռակողմ հայտարարություն, որով, ինչպես այսօր ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը՝ 3 կարևոր կետ է արձանագրվում՝ գերիների վերադարձ, «միջանցքի» թեզի հերքում, սահմանին կայունության քայլեր։

Лента

Рекомендуем посмотреть