Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել

2021-11-30 14:45 , Мир, 876

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Այսօր Ադրբեջանում, ավիացիոն զորավարժարանում ուսումնական թռիչքներ իրականացնելիս, ռազմական ուղղաթիռ է կործանվել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական սահմանապահ ծառայության ու գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը։

Վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, սակայն նրանց թվի մասին ոչինչ չի հաղորդվում։

Նշվում է, որ դեպքի վայրում կատարվում են քննչական միջոցառումներ։

Лента

Рекомендуем посмотреть