Հայ բժիշկները կվերապատրաստվեն ֆրանսիացի մասնագետների մոտ, ուռուցքների բարդ դեպքերն էլ համատեղ կբուժեն․ հուշագիր՝ Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի հետ - RadioVan.fm

Онлайн

Հայ բժիշկները կվերապատրաստվեն ֆրանսիացի մասնագետների մոտ, ուռուցքների բարդ դեպքերն էլ համատեղ կբուժեն․ հուշագիր՝ Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի հետ

2021-11-29 18:42 , Политика, 929

Հայ բժիշկները կվերապատրաստվեն ֆրանսիացի մասնագետների մոտ, ուռուցքների բարդ դեպքերն էլ համատեղ կբուժեն․ հուշագիր՝ Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի հետ

Առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի՝ ՈւԱԿ-ի(ի դեմս տնօրեն Նարեկ Մանուկյանի) և Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի (ի դեմս տնօրեն, պրոֆեսոր Ֆաբրիս Բարլեզիի) միջև Փարիզում փոխըմբռման հուշագիր է ստորագրվել, որն ամուր հիմք է ապահովում ուռուցքաբանական հաստատությունների սերտ համագործակցության համար՝ որպես քույր կառույցների:

Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության ինստիտուտից՝ նշելով, որ Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնը, որը միաժամանակ համալսարանական հիվանդանոց է, քաղցկեղի հետազոտման և այդ հիվանդության դեմ պայքարի առաջատար կենտրոնն է Եվրոպայում․ 2020թ. վարկանիշային տվյալների համաձայն՝ այն ընդգրկվել է աշխարհում ուռուցքաբանական կենտրոնների առաջատար հնգյակում։

«Հուշագիրը նախատեսում է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում և փորձի փոխանակում Ֆրանսիայում, բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների պարբերական այցելություններ ՈւԱԿ, հազվադեպ հանդիպող ուռուցքների և բարդ դեպքերի համատեղ բուժում և վարում՝ պայմանավորված Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, ինչպես նաև փոխշահավետ գործընկերություն այլ ուղղություններով և ձևաչափերով: Արժևորելով ֆրանսիական գերազանցությունը քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում՝ ՈւԱԿ-ի որոշ ծառայություններ կվերագործարկվեն ֆրանսիական մոդելով»,-ասված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть