Հունվարի 1-ից ՀՀ-ում հանրային վայրեր մուտքը՝ միայն ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատով - RadioVan.fm

Онлайн

Հունվարի 1-ից ՀՀ-ում հանրային վայրեր մուտքը՝ միայն ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատով

2021-11-29 16:28 , Политика, 1215

Հունվարի 1-ից ՀՀ-ում հանրային վայրեր մուտքը՝ միայն ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատով

2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ՝ համերգներ և այլն, քաղաքացիները կարող են մուտք գործել միայն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատով, կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթով։

Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նկատելով, որ այդ սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, նախարարը նշել է․

«Մենք նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, անհրաժեշտ է նման միջոցների գնալ»։

Հիշեցնենք՝ հանրապետությունում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած հրամանը, համաձայն՝ որի աշխատողները հոկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Պահանջը չի վերաբերում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու նախարարի վերոնշյալ որոշումը՝ հայտարարելով, որ «պատվաստումը պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը»։

Բարձր դատարանում նոյեմբերի 25-ին մեկնարկել է վիճարկման գործով դատաքննությունը։

Лента

Рекомендуем посмотреть