Կորոնավիրուսով նախկինում վարակվածները կարող են հայտնվել նոր՝ «Oմիկրոն» շտամով վարակվելու վտանգի տակ․ ԱՀԿ-ն՝ թարմացված տեղեկատվությամբ - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսով նախկինում վարակվածները կարող են հայտնվել նոր՝ «Oմիկրոն» շտամով վարակվելու վտանգի տակ․ ԱՀԿ-ն՝ թարմացված տեղեկատվությամբ

2021-11-29 14:52 , Общество, 1151

Կորոնավիրուսով նախկինում վարակվածները կարող են հայտնվել նոր՝ «Oմիկրոն» շտամով վարակվելու վտանգի տակ․ ԱՀԿ-ն՝ թարմացված տեղեկատվությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ կորոնավիրուսով նախկինում վարակված մարդիկ կարող են հայտնվել նոր՝ «Oմիկրոն» շտամով վարակվելու վտանգի տակ, այն կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից:

Այդ մասին նշվում է ԱՀԿ կայքի՝ նոր շտամի մասին թարմացված հրապարակման մեջ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին ԱՀԿ-ն ճանաչել է Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակը՝ «Օմիկրոն»-ը («B.1.1.529»), որն արդեն հայտնաբերվել է Հոնկոնգում, Իսրայելում, Ավստրալիայում, Բոթսվանայի Հանրապետությունում, Բելգիայում։ Նոր ենթատեսակը ահմանվել է որպես անհանգստություն առաջացնող, նշվել է, որ այն ավելի արագ է տարածվում, քան նախորդները։

Նշվում է, որ կազմակերպությունը աշխատում է տեխնիկական գործընկերների հետ՝ հասկանալու այս շտամի պոտենցիալ ազդեցությունը վիրուսի դեմ քայլերի, այդ թվում՝ պատվաստանյութերի վրա:

«Պատվաստանյութերը շարունակում են կարևոր լինել հիվանդության ծանր ընթացքի և մահացության նվազեցման համար, ներառյալ՝ գերիշխող «դելտա» շտամի դեմ: Ժամանակակից պատվաստանյութերն արդյունավետ են մնում հիվանդությունների ծանր ընթացքի ու մահացության դեմ»,-ընդգծվում է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть