Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումները:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից մինչև նոյեմբերի 28-ը կատարվել է 1 217 391 պատվաստում, որից` առաջին դեղաչափ՝ 781 011, երկրորդ դեղաչափ՝ 436 380: