ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որմեկնում են Սյունիք՝ ուսումնասիրելու բնակիչների իրավունքների վիճակը։
«Մեր աշխատակազմով մեկնում ենք Սյունիքի մարզ՝ առաջնահերթ կապված ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության գործառույթների և մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության հետ, մանրամասն ուսումնասիրելու համար բնակիչների իրավունքների վիճակը»,-գրել է Արման Թաթոյանը։