Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել նոյեմբերի 16-ին գերեվարված զինվորի և օրեր առաջ իր վերահսկողության տարածքում հայտնված 21-ամյա արցախցուն - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել նոյեմբերի 16-ին գերեվարված զինվորի և օրեր առաջ իր վերահսկողության տարածքում հայտնված 21-ամյա արցախցուն

2021-11-26 11:45 , Политика, 1057

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել նոյեմբերի 16-ին գերեվարված զինվորի և օրեր առաջ իր վերահսկողության տարածքում հայտնված 21-ամյա արցախցուն

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի:

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ):

Վերադարձված անձինք են՝ Միհրան Էռնեստի Մուսայելյանը (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյանը (ծնվ. 1993թ.):

Պաշտպանական գերատեսչությունն այլ մանրամասներ չի հաղորդում, մինչդեռ, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի՝ Գերիների և անհետ կորածների պետական հանձնաժողովի տարածած տեղեկատվությանը, մանրամասնում են, որ վերադարձված քաղաքացիներից մեկը՝ զինծառայող 28-ամյա Արին Ժիրայրի Արամյանը, գերեվարվել էր նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ, իսկ 21-ամյա քաղաքացիական անձ Միհրան Էռնեստի Մուսայելյանը, ըստ ադրբեջանական կողմի, շեղվելով ճանապարհից՝ հայտնվել էր ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տարածքում:

Բաքուն նշում է, որ զինծառայող Արամյանը Ադրբեջանում բուժում է ստացել՝ չհաղորդելով մանրամասներ:

Հիշեցնենք՝ Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանի՝ մոլորվելու արդյունքում ադրբեջանական կողմում հայտնվելու մասին Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր նոյեմբերի 23-ին:

Лента

Рекомендуем посмотреть