ՍԴ-ում մեկնարկել է առողջապահության նախարարի՝ հոկտեմբերից ուժի մեջ մտած հրամանի վիճարկման գործով դատաքննությունը - RadioVan.fm

Онлайн

ՍԴ-ում մեկնարկել է առողջապահության նախարարի՝ հոկտեմբերից ուժի մեջ մտած հրամանի վիճարկման գործով դատաքննությունը

2021-11-25 15:09 , Право, 1189

ՍԴ-ում մեկնարկել է առողջապահության նախարարի՝ հոկտեմբերից ուժի մեջ մտած հրամանի վիճարկման գործով դատաքննությունը

Սահմանադրական դատարանում (ՍԴ) այսօր մեկնարկել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննությունը:

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքը սեպտեմբերի 24-ին տեղեկացրել էր, որ դիմել է ՍԴ՝ վիճարկելու առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը:

Ինչպես հայտնի է այդ հրամանի համաձայն՝ աշխատողները հոկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Պահանջը չի վերաբերում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։

Ինչպես երեկ ֆեյսբուքյան գրառմամբ կրկին նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հրամանը փաստացի հարկադրում է բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը շեշտել է, որ պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել են, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը»։

Лента

Рекомендуем посмотреть