Ջերմուկում կտեղադրվիռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից /նույն նյութից/։
Այդ մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից՝ նշելով, որ նախաձեռնությունըհամայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։