Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցում կարևորվել է Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի մանդատի ներքո - RadioVan.fm

Онлайн

Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցում կարևորվել է Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի մանդատի ներքո

2021-11-24 21:11 , Политика, 962

Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցում կարևորվել է Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի մանդատի ներքո

Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր, կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

«Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը»,-ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть