Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ՆԳՆ ԱԻՊԾ) հայտնում են, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկջոկատով իրականացվել է Արցախի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսի ուղղությամբ:
Հայտնաբերվել է ևս 1 աճյուն, նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշվում է, որ որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկություն:
Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն: