Սահմանին հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ. ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Սահմանին հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ. ՀՀ ՊՆ

2021-11-24 18:05 , Общество, 236

Սահմանին հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Лента

Рекомендуем посмотреть