Տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը:
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:
«Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին»,-ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 75-ամյա Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 15. լուրը հայտնել էր Սիրադեղյանի ընտանիքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 2-ի որոշմամբ՝ պետական գործչի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ձեւավորվեց՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։