Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ այսօրվանից գործարկվելու է Կապան-Ճակատեն-Կապան երթուղին։
«ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «Ուազ» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, և այսօրվանից արդեն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ այն կսպասարկի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից համայնքապետարանին է հատկացվել նաև մեկ բեռնաուղևորատար ավտոմեքենա»,-ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։