Նիդերլանդների խորհրդարանը հակամարտության և հայ գերիների վերաբերյալ բանաձևեր է ընդունել - RadioVan.fm

Онлайн

Նիդերլանդների խորհրդարանը հակամարտության և հայ գերիների վերաբերյալ բանաձևեր է ընդունել

2021-11-24 15:25 , Политика, 848

Նիդերլանդների խորհրդարանը հակամարտության և հայ գերիների վերաբերյալ բանաձևեր է ընդունել

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։

Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը՝ հղում անելով Նիդերլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի՝ FAON-ի (Federation of Armenian Organisations in The Netherlands) տեղեկատվությանը։

Նշվում է, որ բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։

Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։

«Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть