Զինվորների մի մասը, որ մտածում էինք նոյեմբերի 16-ին զոհվել են, չճշտված տվյալներով՝ գերեվարվել են. Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Զինվորների մի մասը, որ մտածում էինք նոյեմբերի 16-ին զոհվել են, չճշտված տվյալներով՝ գերեվարվել են. Նիկոլ Փաշինյան

2021-11-23 21:49 , Политика, 1494

Զինվորների մի մասը, որ մտածում էինք նոյեմբերի 16-ին զոհվել են, չճշտված տվյալներով՝ գերեվարվել են. Նիկոլ Փաշինյան

Այն 24 զինծառայողները, որոնց հետ կապը, ինչպես հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, նոյեմբերի 16-ին ընդհատվել է, չճշտված տեղեկություններով՝ գերեվարվելեն։

Այս մասին առցանց ձևաչափով ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել։ Մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն»,-նշեց նա:

«Մենք ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված: Բայց էլի այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն, որովհետև, գիտեք, կա նաև հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան նաև վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել»,-hստակեցրեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ նրանց բոլորին վերադարձնելու համար ինտենսիվ աշխատում են:

Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով հայկական կողմից 13 զինծառայող է գերեվարվել, մարտական գործողությունների ընթացքում կորել է կապը 24 զինծառայողի հետ, վերջին՝ նոյեմբերի 19-ի տվյալներով՝ հակառակորդի սադրանքներին զոհ է գնացել 6 հայ զինծառայող։

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով:

Лента

Рекомендуем посмотреть