Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ՆԳՆ ԱԻՊԾ) հայտնում են, որ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով իրականացվել են Արցախի օկուպացված հարավային թևում`Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։