Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա նրա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Այդ մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
«Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար»,-ասված է հաղորդագրությունում։
Ի հավելումն նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։
Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Փաշինյան-Ալիև հանդիպում է ծրագրված նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։