Այսօր՝ նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը (ԱՀ ԱԱԾ) հաղորդվել է Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:
Գերատեսչության հաղորդմամբ՝ ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության (ԶՈւ) տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են ԱՀ քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,-ասված է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրությունում: