Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել իրենց երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, ՀՀ վարչապետի կողմից անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։
Բելառուսի նախագահի կայքի փոխանցմամբ էլ Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է նաև սահմանային իրավիճակի զարգացման հնարավոր ուղիների մասին։