ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20։00-ին ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների (ԶԼՄ) և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հարցերին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հարցերն այսօր, մինչև ժամը 20։00-ն, կարող են ուղարկել [email protected] էլ. փոստին, իսկ հարցուպատասխանը կտևի 1,5-2 ժամ:
Փաշինյանի գրառումից հետո վարչապետի աշխատակազմի լրատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ լրատվամիջոցներին խնդրելով վարչապետին ուղղված հարցերն ուղարկել լրատվամիջոցի պաշտոնական ձևանմուշով՝ նշելով լրագրողի անունը և ազգանունը:
«Այլ տարբերակով ուղղված հարցերը չեն ընդունվելու»,-շեշտվում է ծանուցման մեջ։